կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Գազայում վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան 50 մարդ է զոհվել

Գազայում վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան 50 մարդ է զոհվել

Պաղեստինյան Գազայի հատվածում վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան 50 մարդ է զոհվել շրջափակման մեջ գտնվող անկլավի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի հարձակումների հետևանքով։ Այս տվյալները տրամադրել է Գազայի առողջապահության նախարարությունը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում  իսրայելական ագրեսիայի զոհ է դարձել 55 մարդ, վիրավորվել՝ 110 արաբ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Իսրայելի ռազմական գործողության ընթացքում «ընդհանուր առմամբ զոհվել է 39 145 մարդ, վիրավորվել՝ 90 257-ը»։

  • Կիսվել: