շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գազայում տեղեկացրել են պատերազմի 150 օրվա ընթացքում Իսրայելի կողմից 500 մզկիթների ոչնչացման մասին

Գազայում տեղեկացրել են պատերազմի 150 օրվա ընթացքում Իսրայելի կողմից 500 մզկիթների ոչնչացման մասին

Իսրայելի Պաշտպանության բանակը պատերազմի 150 օրվա ընթացքում լիովին կամ մասնակի ոչնչացրել է ավելի քան 500 մզկիթ Գազայի հատվածում։ Այս մասին նշվել է անկլավի կառավարության տեղեկատվական վարչության հաշվետվությունում։

Հաշվետվությունում նշվել է, որ իսրայելցի զինվորականները քանդել են լիովին 217 եւ մասնակի՝ 284 մզկիթ։ Բացի այդ, գնդակոծության տակ են հայտնվել եւ փլուզվել երեք եկեղեցիներ։

Պատերազմի 150 օրվա ընթացքում հրեական պետության բանակը ավերել է 163 կառավարական շենք։ 100 դպրոցներ եւ համալսարաններ փլուզվել են լիովին, 305-ը՝ մասնակի։

  • Կիսվել: