շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Գազայում ռազմագործողությունների ֆոնին Թուրքիա-Իսրայել առևտուրը շարունակվում է

Գազայում ռազմագործողությունների ֆոնին Թուրքիա-Իսրայել առևտուրը շարունակվում է

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը» (TÜİK) հրապարակել է տվյալներ ապրիլին իրականացված արտահանումների վերաբերյալ, գրում է ermenihaber.am-ը:

Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ Թուրքիան շարունակում է ապրանքներ արտահանել Իսրայել:

Ավելի քան 298 մլն դոլարի արտահանում է կատարվել Թուրքիայից Իսրայել, իսկ 89 մլն դոլարի ապրանք՝ Իսրայելից Թուրքիա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի առևտրի նախարարությունն ապրիլի 9-ին էր հայտարարել, որ կասեցնում է 54 տեսակի ապրանքային խմբի մեջ մտնող բոլոր իրերի արտահանումն Իսրայել, ինչին հաջորդել էր թուրքական կողմի առևտրաշրջանառության ամբողջական դադարեցման մասին որոշումը:

Զուգահեռ նշվել էր նաև, որ այն ուժի մեջ է մնալու քանի դեռ Պաղեստինի Գազայի հատվածում հրադադար չի հաստատվել: Հատկանշական է, որ մինչ օրս Իսրայելի կողմից Գազայի ուղղությամբ իրականացվող ռազմագործողությունների շարունակման ֆոնին առևտուր այնուամենայնիվ ընթանում է:

 

  • Կիսվել: