Գազայում պատանդների ազատ արձակումը ռազմական գործողությունների դադարեցման հույս է տալիս. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Գազայի հատվածում չորս պատանդների ազատ արձակումը նոր հույս է տալիս Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների դադարեցման համար:
«Իսրայելական բանակի կողմից ազատագրված չորս պատանդների ընտանիքների համար սա երջանկության պահ է, որի համար նրանք քիչ հույս ունեին, իսկ Մերձավոր Արևելքի ժողովրդի համար դա հույսի շող է, որ տառապանքներն ի վերջո կվերջանան: Եվ որ մնացած պատանդները նույնպես կազատվեն և կկարողանան գրկել իրենց հարազատներին»,- ասել է Բերբոքը։