հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գազայում մասամբ վերականգնվել են կապի ծառայություններն ու ինտերնետ կապը

Գազայում մասամբ վերականգնվել են կապի ծառայություններն ու ինտերնետ կապը

Գազայի հատվածի կենտրոնական և հարավային շրջաններում մասամբ վերականգնվել են հեռահաղորդակցության ծառայությունները և ինտերնետի աշխատանքը։

Այս մասին հայտնում են Paltel եւ Jawwal հեռահաղորդակցության պաղեստինյան ընկերությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ցանկանում ենք հայտարարել Գազայի հատվածի կենտրոնական և հարավային շրջաններում ֆաքսի, բջջային և ինտերնետի ծառայությունների աստիճանական վերականգնման մասին, որտեղ մեր թիմերը կարողացել են հասնել վնասի վայր և վերականգնել անսարքությունը», - ասվում է ընկերությունների համատեղ հայտարարությունում:

Ընկերությունները նաև նշել են, որ կապի ծառայությունների վերականգնումը տեղի է ունեցել վերջին օրերի ընթացքում կրկնակի վերանորոգման փորձերից հետո և «համապատասխան միջազգային կողմերի միջամտությամբ»։

  • Կիսվել: