երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Գազայում ՄԱԿ-ի դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով կան զոհեր, այդ թվում՝ երեխաներ. ՀԱՄԱՍ

Գազայում ՄԱԿ-ի դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով կան զոհեր, այդ թվում՝ երեխաներ. ՀԱՄԱՍ

Գազայում ՄԱԿ-ի դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է 40 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Այս մասին հայտնել են ՀԱՄԱՍ–ի պաշտոնյաները, տեղեկացնում է Reuters-ը:

Նշբվում է, որ Իսրայելը ավիահարվածները ներկայացրել է որպես թիրախային՝ ուղղված ՀԱՄԱՍ-ի զինյալներին:

Հարվածը տեղի է ունեցել հրադադարի համաձայնագրի շուրջ միջնորդավորված բանակցությունների փխրուն պահին: Նախատեսվող համաձայնությունը ենթադրում է ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված պատանդների և իսրայելական բանտերում պահվող որոշ պաղեստինցիների ազատ արձակում: ՀԱՄԱՍ-ը ձգտում է վերջնականապես վերջ տալ պատերազմին, Իսրայելն ասում է, որ նախ պետք է ոչնչացնի իսլամիստական ​​խմբավորումը:

ՀԱՄԱՍ-ի ղեկավարած կառավարական լրատվամիջոցների գրասենյակի տնօրենը հերքել է Իսրայելի պնդումը, թե կենտրոնական Գազայում ՄԱԿ-ի դպրոցը թաքցրել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետը:

 

  • Կիսվել: