Գազայում Իսրայելի հարվածների հետևանքով զոհեր կան
Խան Յունիս քաղաքում տեղահանվածների համար նախատեսված վրանների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխա, կան նաև վիրավորներ, հայտնել է Գազայի Առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է Al Jazeera-ն:
Նշվում է, որ իսրայելական ուժերի հրետանին և ռազմական տեխնիկան ինտենսիվորեն հրետակոծում են Գազա քաղաքի արևելյան շրջանները, ավերում Թուֆֆահ թաղամասի շենքերը։
Իսրայելական ուժերը նաև հարձակվել է Արևմտյան ափի Նաբլուս և Կալկիլիա քաղաքների վրա՝ իրականացնելով խուզարկություններ և ձերբակալություններ պաղեստինցի բնակիչների շրջանում։
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Խան Յունիսում տեղահանված անձանց վրանների՝ Իսրայելի կողմից ռմբակոծությունը ռազմական հանցագործություն է և հրադադարի համաձայնագրի ակնհայտ անտեսում։
Շարժումը նաև կոչ է արել միջնորդներին և երաշխավոր պետություններին զսպել Իսրայելին, որի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ «Գազայից ՀԱՄԱՍ-ի հեռացումը կլինի կա՛մ միջազգային ուժերի միջոցով, կա՛մ դժվարին ճանապարհով»։


