հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Գազայում Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել են Հանիեի 7 թիկնապահները

Գազայում Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել են Հանիեի 7 թիկնապահները

Գազայի հատվածում Շաթի փախստականների ճամբարին Իսրայելի հարվածի հետեւանքով զոհվել են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի հանգուցյալ ղեկավար Իսմայիլ Հանիեի յոթ անձնական թիկնապահները, հայտնում է Al Jazeera-ն։

Նշվում է, որ Գազայի ողջ տարածքում իսրայելական ավիահարվածների ինտենսիվությունն ուժեղացել է:

Հաղորդվում է նաև, որ, ըստ բժշկական տվյալների, Գազայի հյուսիսում մեքենայի դեմ գիշերային գրոհի հետեւանքով զոհվել է եւս չորս մարդ։

Զինվորականներն առանց նախազգուշացման հարվածել են ընտանեկան տանը փախստականների Բուրեյջ ճամբարում, ինչի հետեւանքով զոհվել է վեց պաղեստինցի։

Հարավում իսրայելական բանակը շարժվել է դեպի ալ-Մավասի Ռաֆահում՝ կրակ բացելով բնակիչների եւ տեղահանված ընտանիքների վրա։ Բացի այդ՝ հարձակումները շարունակվել են նաեւ Խան Յունիսում:

  • Կիսվել: