ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Գազայում հրադադար չկա, կա միայն ռազմական գործողությունների դադար. Իսրայել

Գազայում հրադադար չկա, կա միայն ռազմական գործողությունների դադար. Իսրայել

Գազայում հրադադար չկա, կա միայն ռազմական գործողությունների դադար որոշակի հատվածներում: Այս մասին այսօր հայտարարել է Իսրայելի կառավարության մամուլի խոսնակը:

Նրա խոսքով՝ բանակը կարող է շարունակել գործողությունները Գազայում՝ պաշտպանական նպատակներով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ-ը համաձայնել է իշխանությունը փոխանցել անկախ վարչակազմի, ազատ արձակել պատանդներին: Կազմակերպությունը նաև պատրաստակամություն էր հայտնել՝ բանակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած խաղաղության պլանի շուրջ։

Սպիտակ տան ղեկավարը մինչև կիրակի օրը ժամանակ էր տվել ՀԱՄԱՍ-ին՝ իր առաջարկների շուրջ համաձայնության գալու համար:

Իր հերթին Թրամփն այսօր հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայից «դուրս գալու նախնական գծի շուրջ»:

  • Կիսվել: