երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին զոհերի թիվը գերազանցել է 30 հազարը. ՀԱՄԱՍ

Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին զոհերի թիվը գերազանցել է 30 հազարը. ՀԱՄԱՍ

ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամ Ուսամա Համդանն ասել է, որ ավելի քան 30 հազար պաղեստինցի Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին Իսրայելի ռազմական գործողությունների զոհ է դարձել՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինված հակամարտության սկսվելուց ի վեր։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Համդանն ընդգծել է, որ Գազայի հատվածում զոհվել է 29722 մարդ, այդ թվում՝ առնվազն 10 հազար երեխա և 7 հազար կին։ Համդանը հավելել է, որ ավելի քան 58 հազար մարդ վիրավորվել է, իսկ առնվազն յոթ հազարը անհետ կորած է։

Նա նշել է, որ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող պաղեստինյան տարածքներում իսրայելցի զինվորականների հետ բախումների զոհերի թիվը հասել է 321-ի, զոհվածներից 111-ը երեխա է։

  • Կիսվել: