հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գազայում արդեն մեկ օր է՝ բջջային կապ ու ինտերնետ չկա

Գազայում արդեն մեկ օր է՝ բջջային կապ ու ինտերնետ չկա

Գազայի հատվածը 24 ժամ առանց կապի է, սա արդեն տասներորդ անջատումն է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր, ասվում է NetBlocks ինտերնետ մոնիտորինգի միջազգային ծառայության տվյալների համաձայն։ Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ընթացիկ ցուցանիշները ցույց են տալիս, որ Գազայի հատվածն այժմ գտնվում է հաղորդակցության խափանումների մեջ արդեն 24 ժամ, ինչը տասներորդ նման միջադեպն է Իսրայելի հետ հակամարտությունը սկսվելուց ի վեր, և այս միջադեպը ազդում է մի քանի ցանցերի վրա, որոնք ամիսներ անց շարունակում են մնալ կապի անշեղորեն վատթարացող վիճակում»,-ասված է ծառայության Telegram ալիքում։

  • Կիսվել: