կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
«Գազային հանգույցի» գործարկումից հետո Թուրքիան կմասնակցի բնական գազի գների ձևավորմանը. Դոնմեզ

«Գազային հանգույցի» գործարկումից հետո Թուրքիան կմասնակցի բնական գազի գների ձևավորմանը. Դոնմեզ

Թուրքիան ակնկալում է «գազային հանգույցի» գործարկումից հետո մասնակցել բնական գազի գների ձևավորմանը։ Այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։

«Թուրքիան կդառնա ոչ միայն կենտրոն, որտեղ կվաճառվի գազը։ Մենք նաև կդառնանք այն կենտրոնը, որտեղ գազը կբաշխվի։ Այդ դեպքում մենք կդառնանք կենտրոն, որտեղ կորոշվի գազի գինը։ Մենք մասնակից կդառնանք գնագոյացման մեխանիզմին»,- ասել է պաշտոնյան:

Նա վերահաստատել է, որ գազի բաշխման կենտրոնը կգտնվի Թրակիայում՝ երկրի եվրոպական մասում։ Նրա խոսքով՝ դա ամենահարմար վայրն է վառելիքի բաշխման կենտրոն ստեղծելու համար։

Դոնմեզը նշել է նաև, որ Թուրքիան և Ռուսաստանն աշխատում են «Աքքույու» ատոմակայանի նախագիծն ավարտին հասցնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ երկրորդ ԱԷԿ-ի կառուցման համար ևս քննարկվում է Թրակիայի տարբերակը, որտեղ այժմ հետազոտական աշխատանք է տարվում:

  • Կիսվել: