հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գազայից Թուրքիա է տեղափոխվել 106 հիվանդ և վիրավոր

Գազայից Թուրքիա է տեղափոխվել 106 հիվանդ և վիրավոր

Թուրքիան շարունակում է Պաղեստինի Գազայի հատվածից հիվանդներ և վիրավորներ իր մոտ՝ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի պաշտպանության նախարարության օդուժին պատկանող «A-400M» և «C-130» ինքնաթիռներով հունվարի 11-ին ընդհանուր առմամբ 106 անձ է տեղափոխվել Թուրքիա, որից 21-ը են եղել վիրավոր:

Հիվանդներին և վիրավորներին թուրքական ինքնաթիռները վերցրել են Եգիպտոսի Էլ-Արիշ միջազգային օդանավակայանից:

Հիշեցնենք, որ 2023-ի հոկտեմբերի 7-ին Գազայում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման և Իսրայելի միջև լայնամասշտաբ ռազմական գործողություններ էին սկսվել, որոնք շարունակվում են մինչ օրս: Դրանց հետևանքով տուժել են հազարավոր պաղեստինցիներ: 

Գազայից Թուրքիա հիվանդների հերթական տեղափոխությունը թվով 7-րդն էր:

  • Կիսվել: