ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Գազայից Իսրայելի ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել

Գազայից Իսրայելի ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել

Պաղեստինյան արմատականները Գազայի հատվածի հյուսիսից երեք հրթիռ են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է  «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

Մեկ հրթիռ որսացել են ռազմաօդային ուժերը, երկրորդն ընկել է Սդերոտ քաղաքում, իսկ երրորդը պայթել է անմարդաբնակ տարածքում։

«Զոհերի մասին տեղեկություններ չկան», - ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: