շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Գազայի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով առնվազն 66 պաղեստինցի է զոհվել

Գազայի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով առնվազն 66 պաղեստինցի է զոհվել

Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակման հետևանքով առնվազն 66 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է կատարական Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Գազայի բժշկական ու փրկարարական ծառայություններին։

«Շաբաթ օրը իսրայելական ուժերը 30 հարձակում են իրականացրել Գազայի հատվածում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 66 պաղեստինցի»,-ասվում է հաղորդագրությունում:

Ինչպես նշում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով բժիշկների ու փրկարարների տվյալները, հարձակումների զոհերի թվում կան բազմաթիվ երեխաներ։

  • Կիսվել: