երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Գազայի թունելները կառուցվել են ջրհեղեղներին դիմակայելու համար. ՀԱՄԱՍ

Գազայի թունելները կառուցվել են ջրհեղեղներին դիմակայելու համար. ՀԱՄԱՍ

ՀԱՄԱՍ-ը կառուցել է իր թունելները՝ դիմակայելու դրանց մեջ ջուր մղելու հնարավոր փորձերին․ ասել է գրոհայինների խմբավորման խոսնակ Ուսամա Համդանը։ 

«Թունելները կառուցվել են լավ պատրաստված և կրթված ինժեներների կողմից, որոնք հաշվի են առել բոլոր հնարավոր հարձակումները, ներառյալ՝ ջրի մղումը: Թունելները դիմադրության անբաժանելի մասն են, և բոլոր հետևանքներն ու սպասվող հարձակումները հաշվի են առնվել», - հավելել է Համդան։ 

  • Կիսվել: