երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Գազայի տարածքում իրավիճակն ապրելու համար դարձել է անհնար. ՄԱԿ-ի ներկայացուցիչ

Գազայի տարածքում իրավիճակն ապրելու համար դարձել է անհնար. ՄԱԿ-ի ներկայացուցիչ

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ավելի քան երեք ամիս տևած պատերազմի պատճառով Գազայի տարածքում իրավիճակն ապրելու համար դարձել է անհնար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Ստեֆանի Թրեմբլեն, տեղեկացնում է Euronews-ը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալը հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ի սարսափելի հարձակումներից երեք ամիս անց Գազան դարձել է հուսահատության և մահվան վայր՛՛:

Ըստ աղբյուրի՝ ՀԱՄԱՍ-ի առողջապահության նախարարությունը հայտարարել է անկլավում համաճարակների տարածման սպառնալիքի մասին, որը կարող է հանգեցնել նույնիսկ ավելի մեծ թվով զոհերի, քան եղել է բուն մարտերի հետևանքով։

 

  • Կիսվել: