շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Գազայի շուրջ համաձայնության գալուն խոչընդոտող բոլոր վիճելի հարցերը լուծվել են․ ՀԱՄԱՍ

Գազայի շուրջ համաձայնության գալուն խոչընդոտող բոլոր վիճելի հարցերը լուծվել են․ ՀԱՄԱՍ

Գազայի հատվածի շուրջ համաձայնության գալուն խոչընդոտող բոլոր վիճելի և չլուծված հարցերը հաջողությամբ լուծվել են, ստորագրումը կախված է միայն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուից, Ալ Մայադին հեռուստաալիքին հայտարարել է Լիբանանում ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Ահմադ Աբդուլ Հադին․

«Այժմ գնդակը Նեթանյահուի կողմն է, հատկապես բոլոր կետերի հետ համաձայնության գալուց հետո, եւ միայն նա կարող է խոչընդոտել համաձայնագրի ստորագրմանը»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ ՀԱՄԱՍ-ը բանակցություններում «մեծ ճկունություն է ցուցաբերել, փոխանցում է Times of Israel-ը: 

Հադին հայտնել է, որ միջնորդները սպասում են Իսրայելի պաշտոնական դիրքորոշմանը և համաձայնագրի ստորագրմանը․ «Այլևս ոչ մի արդարացում կամ պատրվակ չկա Նեթանյահուի համար, որպեսզի խոչընդոտի այդ համաձայնությանը, ինչպես նա արել է նախկինում»,- ընդգծել է նա։ 
 

  • Կիսվել: