ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Գազայի հատվածում զոհված իսրայելցի պատանդների մարմինների որոնմամբ զբաղվում է եգիպտական թիմը

Գազայի հատվածում զոհված իսրայելցի պատանդների մարմինների որոնմամբ զբաղվում է եգիպտական թիմը

Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Գազայում մնացած 13 զոհված պատանդների մարմինները վերադարձնելու ջանքերի շրջանակում այստեղ է եկել եգիպտական խումբը՝ մի քանի ինժեներական մեքենաներով՝ մարմինների հայտնաբերման գործում օգնություն ցուցաբերելու համար, տեղեկացրել է Times of Israel-ը։

Այս քայլն արժանացել է Իսրայելի ղեկավարության հավանությանը, ավելացրել է պաշտոնյան։ Մինչ այժմ Իսրայելը նման խմբերի մուտքի թույլտվություն չէր տալիս՝ հավաստիացնելով, որ ՀԱՄԱՍ-ը կարող է ինքը գտնել եւ վերադարձնել զոհվածների մարմինները։

 

  • Կիսվել: