երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գազայի հատվածում զոհերի թիվը մոտենում է 31 000-ին, վիրավորները 72 000-ից ավելին են

Գազայի հատվածում զոհերի թիվը մոտենում է 31 000-ին, վիրավորները 72 000-ից ավելին են

Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ի վեր ավելի քան 30 900   մարդ է զոհվել, հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

«Իսրայելի ագրեսիայի հետևանքով Գազայում զոհերի թիվը ներկայումս 30 960 է»,- նշված է  գերատեսչության հայտարարության մեջ, որը մեջբերել է Al Jazeera հեռուստաալիքը։ Նշվում է նաև, որ վիրավորում է ստացել 72 524 պաղեստինցի։

Միայն անցած մեկ օրվա ընթացքում, ըստ Պաղեստինի ներկայացրած տվյալների, Գազայի հատվածում զոհվել է 82, վիրավորվել՝ 122 մարդ։

  • Կիսվել: