երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 21 հազարի

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 21 հազարի

Հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով զոհվել է մոտ 21 հազար մարդ, վիրավորների թիվը հասնում է 55 հազարի, հայտնել է Գազայի Առողջապահության նախարարությունը:

Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում սպանվել է 241 պաղեստինցի, վիրավորվել՝ 382-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել էր շարունակել մարտերը Գազայում այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել։

Նա նաև հայտարարել էր, որ առանց ռազմական ճնշման՝ Իսրայելին չի հաջողվի ազատել պատանդներին։

  • Կիսվել: