երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 20 000-ի, վիրավորների թիվն՝ ավելի քան 52 500-ի

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 20 000-ի, վիրավորների թիվն՝ ավելի քան 52 500-ի

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը հասել է առնվազն 20 000-ի։ Նրանց թվում կա 8000 երեխա։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի առողջապահական իշխանություններին։

Հաղորդվում է նաև, որ վիրավորների թիվը հասել է 52 586-ի․ նրանց թվում կա 8663 երեխա։

6700 մարդ անհետ կորած է, որոնց թվում՝ 4900 երեխա։

Զոհերի շարքում կա 97 լրագրող, 310 բուժաշխատող և քաղաքացիական պաշտպանության ծառայության 35 աշխատակից։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալների հարձակումից հետո Իսրայելում 1200 մարդ էր սպանվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ 7-օրյա հրադադարի ընթացքում շուրջ 100 գերի փոխանակվել է Իսրայելում բանտարկված 240 պաղեստինցիների հետ։

  • Կիսվել: