ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գազայի հատվածում զոհերի թիվը հասավ 24 000-ի

Գազայի հատվածում զոհերի թիվը հասավ 24 000-ի

Գազայի հատվածում մարտերը շարունակվում են, ՀԱՄԱՍ-ը և ՑԱԽԱԼ-ը հայտնում են փոխադարձ հարվածների մասին, փոխանցում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ ամենաակտիվ բախումները կենտրոնական բնակավայրերում և հարավային Խան Յունիս քաղաքում են:

Գազայի հատվածում զոհերի թիվը հասնում է 24 000-ի, վիրավորներինը հատում 60 000-ը: Շատ խաղաղ բնակիչներ մնացել են փլատակներում, փրկարարական աշխատանքներ են տարվում: Հումանիտար իրավիճակն օրեցօր սրվում է, մարդասիրական մատակարարումները գրեթե ընդհատվել են: Չկա սնունդ, ջուր, վառելիք, կապը պարբերաբար խաթարվում է: Առողջապահական համակարգը կաթվածահար է, բուժհաստատությունները ծանրաբեռնված են, դեղորայքի սուր պակաս կա:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով կապի բոլոր տեսակները խափանվել են:

  • Կիսվել: