շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 25 հազարը

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 25 հազարը

Գազայի հատվածին իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 25 հազարը, ավելի քան 62,6 հազարը վիրավորվել են, հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։
«Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 25105-ի, վիրավորվել է 62861 մարդ»,- ասվում է Գազայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

Նախարարությունը հավելել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է 178, վիրավորվել՝ 293 մարդ։

 

  • Կիսվել: