շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Գազայի հատվածում զոհերի թիվը անցել է 22 հազարից

Գազայի հատվածում զոհերի թիվը անցել է 22 հազարից

Գազայի հատվածում բախումները չեն դադարում, ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ բանակը խորացնում է մարտական գործողությունները Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս շրջանում:

Շարունակվում են զորաշարժերը նաև Հորդանան գետի արևմտյան ափին: ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ նպատակն է բացահայտել ահաբեկչական գործունեություն իրականացնող անձանց, հոկտեմբերի 7-ից ի վեր արևմտյան ափին ձերբակալվել է 2570 անձ:

Գազայի հատվածում զոհերի թիվը հատել է 22 հազարը, ավելի քան 57 հազար մարդ վիրավորվել է: Իսրայելական կողմը հայտնում է 1100-ից ավելի զոհի մասին, պաշտոնական տվյալով՝ զինվորականների շրջանում էլ զոհերի թիվը հասնում է 509-ի:

Հակամարտության ընդլայնման հետ կապված մտահոգություն է հայտնել Թուրքիայի արտգործնախարարը: Հաքան Ֆիդանի խոսքով՝ Գազայում ճգնաժամը սրվելու միտում ունի: Նրա ձևակերպմամբ՝ ԱՄՆ-ի և արևմտյան մի շարք երկրների անգործությունն ու Իսրայելին աջակցությունը բարդացնում են իրավիճակը:

  • Կիսվել: