շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գազայի հատվածում վերջին 48 ժամվա ընթացքում առնվազն 234 պաղեստինցի է զոհվել. ՄԱԿ

Գազայի հատվածում վերջին 48 ժամվա ընթացքում առնվազն 234 պաղեստինցի է զոհվել. ՄԱԿ

Գազայի հատվածում վերջին 48 ժամվա ընթացքում առնվազն 234 պաղեստինցի է զոհվել, 343-ը՝ վիրավորվել։ Այս տվյալները տրամադրել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA):

OCHA-ի զեկույցում նշվում է, որ փետրվարի 2-ից մինչև փետրվարի 4-ի կեսօրից հետո սպանվել է 234 պաղեստինցի (107-ը՝ փետրվարի 3-ին և 127-ը՝ փետրվարի 4-ին), ևս 343-ը՝ վիրավորվել (165-ը՝ փետրվարի 3-ին և 178-ը՝ փետրվարի 4-ին):

Ավելի վաղ Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Գազայի հատվածի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի ռմբակոծությունների և հրետակոծությունների հետևանքով զոհված պաղեստինցիների ընդհանուր թիվը մոտենում է 27,4 հազարի, ավելի քան 66,6 հազար մարդ էլ վիրավորվել է։

  • Կիսվել: