կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գազայի հատվածում սպանված լրագրողների թիվը հասել է 122-ի

Գազայի հատվածում սպանված լրագրողների թիվը հասել է 122-ի

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հակամարտության սրումից հետո Գազայի հատվածում իրենց մասնագիտական ​​պարտականությունները կատարելիս սպանված լրագրողների թիվը հասել է 122-ի: Այս մասին հայտնել է Գազայի ԶԼՄ-ների գրասենյակը։

Նշվում է, որ անցած 24 ժամվա ընթացքում անկլավում երկու լրագրող է մահացել։ Նրանցից մեկը Ռամալլահում տեղակայված Պաղեստինյան հեռուստաալիքի թղթակից Իսամ ալ-Լուլուն է, որը սպանվել է Ազ-Զուվեյդայում իր ընտանիքի անդամների հետ միասին՝ իսրայելական հարվածի արդյունքում:

Մյուս զոհը պաղեստինյան «Ար-Ռիսալահ» մեդիա հիմնադրամի աշխատակից Մուհամմեդ Աբդել Ֆաթահ Աթալլահն էր: Նա սպանվել էր Ալ-Շատի ճամբարի իսրայելական ռմբակոծության ժամանակ։

  • Կիսվել: