շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր սպանված լրագրողների թիվը հատել է 100-ը

Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր սպանված լրագրողների թիվը հատել է 100-ը

Հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր սպանված լրագրողների թիվը հատել է 100-ը։ Այս մասին են վկայում Գազայի կառավարության լրատվական գրասենյակի հրապարակած նոր տվյալները, տեղեկացնում է Al Jazeera-ն։

Նշվում է, որ պաղեստինցի լրագրող Մուհամեդ Աբու Հվեյդին վերջինն էր, որ սպանվեց շաբաթ օրը Գազա քաղաքի արևելքում գտնվող իր տան վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով։

Գազայի պաղեստինցի պաշտոնյաներն ասում են, որ այդ թիվը կարող է շատ ավելի մեծ լինել: Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալների համաձայն՝ հակամարտության ընթացքում առնվազն 69 լրագրող է զոհվել, այդ թվում՝ ՛՛Al Jazeera Arabic՛՛-ի օպերատոր Սամեր Աբուդաքան:

  • Կիսվել: