շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Գազայի հատվածում պաղեստինցի զոհերի թիվը հասել է 20 հազար 424-ի

Գազայի հատվածում պաղեստինցի զոհերի թիվը հասել է 20 հազար 424-ի

Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը հասել է 20 հազար 424-ի, վիրավորվել է ավելի քան 54 հազար մարդ: Այս մասին հայտնել է Գազայի Առողջապահության նախարարությունը:

Նշվում է, որ անցած 24 ժամում Գազայի հատվածում զոհվել է առնվազն 166 պաղեստինցի: Զոհերի մեծ մասը կանայք են և երեխաներ:

Միևնույն ժամանակ, ըստ իսրայելական բանակի հայտարարության, Գազայի հատվածում անցած շաբաթավերջին զոհվել է 15 իսրայելցի զինվոր:

 

  • Կիսվել: