հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Գազայի հատվածում ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի 5 բարձրաստիճան անդամների. Նեթանյահու

Գազայի հատվածում ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի 5 բարձրաստիճան անդամների. Նեթանյահու

Իսրայելի բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, Գազայի հատվածում ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի 5 բարձրաստիճան անդամների։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, տեղեկացնում է kommersant.ru-ն:

Նրա խոսքով՝ դա արվել է՝ ի պատասխան զինյալների կողմից հրադադարի ռեժիմի խախտման։

«Այսօր «ՀԱՄԱՍ»-ը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը՝ ահաբեկչին ուղարկելով Իսրայելի վերահսկողության տակ գտնվող տարածք՝ ՑԱԽԱԼ-ի զինվորների վրա հարձակվելու համար։

Իսրայելը լիովին հետևում է հրադադարի ռեժիմին, «ՀԱՄԱՍ»-ը՝ ոչ։ Մենք կրկին կոչ ենք անում միջնորդներին պնդել, որ «ՀԱՄԱՍ»-ը կատարի հրադադարի ռեժիմի իր մասը»,-նշել է Նեթանյահուն:

  • Կիսվել: