Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հետևանքով դպրոցների առնվազն 88 տոկոսն ավերվել կամ լրջորեն վնասվել է. ՄԱԿ
Գազայի հատվածում դպրոցների առնվազն 88 տոկոսն ավերվել կամ լրջորեն վնասվել է Իսրայելի հարձակումների հետևանքով, ասված է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի զեկույցում, տեղեկացնում է Al Jazeera-ն։
Ինչպես հաղորդվում է՝ Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետեւանքով 564 (88 տոկոս) դպրոցներից 496-ը ավերվել կամ լրջորեն վնասվել է։ Միաժամանակ պաղեստինյան անկլավում ավերվել կամ վնասվել է բոլոր շենքերի մոտ 69 տոկոսը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ը փաստաթղթավորել է իսրայելական 95 հարձակում Գազայի դպրոցների վրա 2024 թվականի հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում: Այդ շենքերի մեծ մասը ծառայում էր որպես ապաստան տեղահանված պաղեստինցիների համար: