շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է մարդասիրական օգնության սպասող առնվազն 20 մարդ

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է մարդասիրական օգնության սպասող առնվազն 20 մարդ

Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալով՝ առնվազն 20 մարդ է զոհվել և 150-ը վիրավորվել մարդասիրական օգնության սպասող մարդկանց խմբին իսրայելական հարվածից հետո:

Իսրայելական բանակը նշել է, որ ուսումնասիրում է տեղեկությունները:

Միևնույն ժամանակ, առնվազն 5 մարդ է զոհվել հարավային Ռաֆահ քաղաքում մզկիթի վրա հարձակման հետևանքով: Լրագրողների նկարահանած կադրերը ցույց են տվել ավերածությունների չափը, շենքերը մասամբ քանդվել են կամ ամբողջությամբ փլուզվել:

Ըստ Գազայի հատվածի առողջապահության նախարարության՝ Գազայում իսրայելական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 25700 պաղեստինցի: Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի վրա Իսրայելի հարձակումների պատճառով վիրավորվել է 63740 մարդ:

  • Կիսվել: