Գազայի հատվածում հրադադարի ժամանակ 226 մարդ է զոհվել
Գազայի հատվածում հրադադար հաստատելուց հետո զոհվածների թիվը հասել է 226-ի, վիրավորվել է ավելի քան 590 մարդ, հայտնել է Գազայի Առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ վերջին երկու օրում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 9 վիրավորներ և 22 զոհվածների մարմիններ:
Այսպիսով` 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 68,8 հազարը, ավելի քան 170,6 հազար մարդ է վիրավորվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ մտավ հոկտեմբերի 10-ին: ՀԱՄԱՍ–ը գործարքի շրջանակում ազատ արձակեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայում պահվող 20 պատանդներին: Բանտարկյալների գործերով պաղեստինյան գրասենյակը հաստատեց, որ Իսրայելի իշխանություններն էլ, հետևելով պայմանավորվածությանը, ազատ են արձակել 1718 բանտարկյալի և ցմահ ազատազրկման կամ երկարատև ժամկետով դատապարտված 250 պաղեստինցի բանտարկյալների:


