չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելու որոշումն ընդունված է. ՌԴ-ում Իսրայելի դեսպան

Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելու որոշումն ընդունված է. ՌԴ-ում Իսրայելի դեսպան

Իսրայելը Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելու որոշում է կայացրել, ТАСС-ին հայտնել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին։

«Ես կասեի, որ որոշումը կայացված է։ Որովհետեւ որոշումը կապված է մեր խնդիրների կատարման հետ, որոնց մասին մենք արդեն խոսել ենք։ Դա ՀԱՄԱՍ-ի բոլոր ահաբեկչական կառույցների ոչնչացումն է և պատանդների ազատ արձակումը։ Եվ հետևաբար, առանց ցամաքային գործողությունների օգտագործման, դա հնարավոր չէ անել: Ուստի, կարելի է ասել, որ այս որոշումն ընդունված է»,- ասել է դիվանագետը։

Միաժամանակ, Բեն Ցվին չի հստակեցրել ցամաքային գործողության մեկնարկի հնարավոր ժամկետները։ «Չպետք է մոռանալ, որ ունենք ավելի քան 1400 սպանված»,- ասաց դեսպանը։ «Մենք պետք է դադարեցնենք այս ամենը, մենք պետք է լուծենք սա»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: