շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Գազայի հատվածում ցամաքային գործողության շուրջ ԱՄՆ-ի լիակատար աջակցությունն ունենք․ Նեթանյահու

Գազայի հատվածում ցամաքային գործողության շուրջ ԱՄՆ-ի լիակատար աջակցությունն ունենք․ Նեթանյահու

Իսրայելը Գազայի հատվածում ցամաքային գործողության շուրջ ԱՄՆ-ի լիակատար աջակցությունն ունի, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, գրում է ТАСС-ը․

«Իսրայելը չի կրկնի «Օսլոյի» համաձայնագրերի սխալը, Գազայի հատվածում ռազմական գործողության ավարտից հետո «ՀԱՄԱՍ»-ի կամ ՖԱԹՀ-ի իշխանություն չի լինի»,- նշել է նա:

Իսրայելի վարչապետը խոստովանել է, որ ներկայումս ԱՄՆ-ի հետ համաձայնության չեն եկել ռազմական գործողությունների ավարտից հետո Գազայի հատվածի ապագայի հարցում, սակայն հույս է հայտնել, որ այդ հարցով էլ Իսրայելին կհաջողվի հասնել ԱՄՆ-ի աջակցությանը։ 

  • Կիսվել: