Գազայի հատվածից արձակվել է ավելի քան 500 հրթիռ. Իսրայելը սպանել է պաղեստինցի առաջնորդներից մեկին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է հինգշաբթի առավոտյան Գազայի հատվածի հրթիռակոծության ժամանակ «Իսլամական ջիհադ» խմբավորման հրթիռային ծրագրի ղեկավար Ալի Հասան Ղալիի մահվան մասին, հաղորդում է Haaretz թերթը:
«Ղալին համարվում էր պաղեստինյան «Իսլամական ջիհադ»-ի առանցքային դեմքը և ակտիվորեն մասնակցում էր Իսրայելի վրա վերջին հրթիռակոծմանը», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:
Իսրայելի բանակի ներկայացուցչի խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակի և Շին Բեթի (անվտանգության ծառայություններ) համատեղ գործողության ընթացքում կործանիչները հարձակվել են Գազայի հարավում գտնվող Խան Յունիս Շեյխ Համադ շրջանում գտնվող տան վրա, որտեղ թաքնվում էր Ղալին:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն իր իսրայելցի գործընկեր Ցախի Խանեգբիի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Գազայում իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտությունը, հայտնում է Սպիտակ տունը։
Չորեքշաբթի պաղեստինյան անկլավի արմատականներն ավելի քան 500 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, որոնցից 154-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը, հայտնում է Kan ռադիոկայանը։ Ի պատասխան՝ իսրայելական բանակը խոցել է անկլավում գտնվող արմատական իսլամական ջիհադ կազմակերպության ավելի քան 130 թիրախ։
Մայիսի 2-ին Գազայի հատվածից պաղեստինյան արմատականները մեկ օրում հարյուրից ավելի հրթիռներ են արձակել Իսրայելի տարածք։ Հրթիռային հարձակումները հաջորդել են մայիսի 2-ի գիշերը Իսրայելի բանտում «Իսլամական ջիհադ»-ի ակտիվիստ Խադր Ադնանի մահվան մասին հայտարարությանը. նա հացադուլ էր հայտարարել: