հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գազայի հատվածի վերականգնման համար կպահանջվի ավելի քան 90 մլրդ դոլար. Եգիպտոսի նախագահ

Գազայի հատվածի վերականգնման համար կպահանջվի ավելի քան 90 մլրդ դոլար. Եգիպտոսի նախագահ

Գազայի հատվածի վերականգնման համար կպահանջվի ավելի քան 90 մլրդ դոլար: Նման կարծիք է հայտնել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին:
 
Նրա խոսքով՝ Եգիպտոսը չի կարող դավաճանել պաղեստինցի ժողովրդին և կանի հնարավորը նրանց պաշտպանելու և աջակցելու համար:
 
Աս-Սիսին համոզմունք է հայտնել, որ Գազայի հակամարտությունը մարտահրավեր է ինչպես Եգիպտոսի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար: Նախագահը նշել է նաև, որ Եգիպտոսը սկսել է օդային ճանապարհով մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատվածի բնակիչներին: Գազայի հատված օդային ճանապարհով մարդասիրական օգնություն են հասցնում նաև ԱՄՆ-ը, Հորդանանը և այլ երկրներ:

  • Կիսվել: