Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում վերսկսվել են ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի բանակի միջև բախումները
Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում վերսկսվել են ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի բանակի միջև բախումները։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
ՀԱՄԱՍ-ի զինյալները, ըստ տեղեկությունների, հարձակում են սկսել Իսրայելի բանակի ստորաբաժանումների դեմ Ռաֆահում՝ Գազայի հարավում։
Իսրայելական բանակը ավիահարվածներ է հասցնում։
Իսրայելական բանակը դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել։


