չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Գազայի հատվածի հարավում բոլոր հիվանդանոցները գործում են. Պաղեստինի առողջապահության նախարար

Գազայի հատվածի հարավում բոլոր հիվանդանոցները գործում են. Պաղեստինի առողջապահության նախարար

Գազայի հատվածի հարավում բոլոր հիվանդանոցները գործում են։ Այս մասին Sky News Arabia-ի  հետ զրույցում ասել է Պաղեստինի առողջապահության նախարար Մեյ Քայլեն։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հարավում բոլոր հիվանդանոցները շարունակում են գործել», - հայտարարել է նա, ապա շարունակել: Կցանկանայի նաև նշել, որ ամբողջ օգնությունը, որը տրամադրվում է Գազայի հատվածին, թեև դա չնչին քանակի է և անգամ մի կաթիլ էլ չէ օվկիանոսում, ցավոք, Իսրայելի կարգադրությամբ ուղղվում է դեպի հարավ»։

Քայլեն անդրադարձել է Գազայի հատվածում հակամարտության սրման հետևանքով զոհերի ու տուժածների թվին՝ ասելով, որ նախարարության հրապարակած բոլոր տվյալները ճշգրիտ են։

՛՛Բոլորին գրանցում ենք անուն-ազգանունով, այսինքն՝ բոլորի անուն-ազգանունները, անձը հաստատող փաստաթղթի համարը, բնակության վայրը, այն, թե ինչ վիճակում են եկել և որտեղից են եկել։ Տվյալները հարյուր տոկոսով ճշգրիտ են, մենք դրանք ստանում ենք Գազայի հատվածում գտնվող գրասենյակներից և մեր գործընկերներից: Իսրայելը կարող է ասել այն, ինչ ուզում է: Այս տվյալներն իրական են, և մենք ունենք դրանք՛՛,-ասել է Պաղեստինի առողջապահության նախարարը:

  • Կիսվել: