ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Գազայի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագիր, ըստ ամենայնի, ձեռք է բերվել. Թրամփ

Գազայի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագիր, ըստ ամենայնի, ձեռք է բերվել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Գազայի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը, «ըստ ամենայնի, ձեռք է բերվել», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ՝ Գազայի վերաբերյալ համաձայնագիրն, ամենայն հավանականությամբ, ձեռք է բերվել։ Մենք շատ մոտ ենք դրա կնքմանը: Ես վստահ եմ, որ այս համաձայնագիրը հնարավորություն կտա վերադարձնել պատանդներին և ավարտել պատերազմը»,-նշել է նա:

  • Կիսվել: