շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գազայի առողջապահական համակարգը փլուզման ընթացքի մեջ է. ԱՀԿ

Գազայի առողջապահական համակարգը փլուզման ընթացքի մեջ է. ԱՀԿ

Գազայի առողջապահական համակարգը քայքայվում է և գտնվում է փլուզման փուլում, հոկտեմբերի 7-ից ի վեր Պաղեստինում գրանցվել է 827 հարձակում առողջապահական հաստատությունների վրա: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների առողջապահական միջամտությունների տնօրեն Ալթաֆ Մուզանին:

Նա, մասնավորապես, նշել է. «Հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում առողջապահական համակարգը սիստեմատիկորեն քայքայվել է  և գտնվում է փլուզման փուլում։ Հոկտեմբերի 7-ից ԱՀԿ-ն գրանցել է ավելի քան 827 հարձակում պաղեստինյան տարածքներում առողջապահական հաստատությունների վրա։ Սա ներառում է հարձակումներ հիվանդանոցների, հիվանդների, բժշկական անձնակազմի և շտապօգնության մեքենաների վրա»:

  • Կիսվել: