չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Գազայի ապագայի վերաբերյալ ցանկացած համաձայնագիր պետք է հիմնված լինի պաղեստինյան ժողովրդի կամքի վրա. Չինաստանի ԱԳՆ

Գազայի ապագայի վերաբերյալ ցանկացած համաձայնագիր պետք է հիմնված լինի պաղեստինյան ժողովրդի կամքի վրա. Չինաստանի ԱԳՆ

Չինաստանի արտգործնախարար Վան Ին հայտարարել է, որ Պեկինը հետևողականորեն պաշտպանելու է Պաղեստինի առաջատար դերը Գազայի հետպատերազմյան կառավարման գործում։

«Պեկինը կշարունակի աջակցել Պաղեստինի գերիշխող դիրքին Գազայի հետպատերազմյան կառավարման հարցում և կոչ կանի միջազգային հանրությանն արդյունավետ կատարել իր պարտականությունները»,- ասել է նախարարը չինական լրատվամիջոցների հետ հարցազրույցում՝ ԱՄԷ, Սաուդյան Արաբիա և Հորդանան կատարած այցերից հետո։

Նա ընդգծել է, որ Գազայի ապագայի վերաբերյալ ցանկացած համաձայնագիր պետք է հիմնված լինի պաղեստինյան ժողովրդի կամքի վրա և հաշվի առնի Մերձավոր Արևելքի երկրների օրինական շահերը։

  • Կիսվել: