ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Գազայի ամբողջական գրավումը մի քանի ամիս կպահանջի. Իսրայելի ՊՆ ներկայացուցիչ

Գազայի ամբողջական գրավումը մի քանի ամիս կպահանջի. Իսրայելի ՊՆ ներկայացուցիչ

Գազա քաղաքի ամբողջական գրավումը մի քանի ամիս կպահանջի իսրայելցի զինվորականներից: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ ճեպազրույցի ժամանակ նա, մասնավորապես, ասել է. «Մենք հասկանում ենք, որ ամբողջ քաղաքը գրավելու համար մի քանի ամիս կպահանջվի, ևս մի քանի ամիս՝ Գազա քաղաքի ահաբեկչական բոլոր ենթակառուցվածքները մաքրելու համար»:

  • Կիսվել: