ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գարրի Կասպարովը Ռուսաստանում օտարերկրյա գործակալ է ճանաչվել

Գարրի Կասպարովը Ռուսաստանում օտարերկրյա գործակալ է ճանաչվել

«Ռոսֆինմոնիթորինգ»-ը շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովին (Ռուսաստանի արդարադատության նախարարության կողմից ճանաչվել է օտարերկրյա գործակալ) ներառել է ծայրահեղականների և ահաբեկիչների ցուցակում։

Նրա անունը գրանցվել է վարչության կայքի ռեգիստրում։ Օրենքի համաձայն՝ ռեգիստրում ընդգրկվելուց հետո բանկերը պետք է դադարեցնեն նրա հաշիվների սպասարկումը և սառեցնեն նրա դրամական միջոցները։

Կասպարովը Ռուսաստանում չի ապրում: Նախկինում ՌԴ գլխավոր դատախազությունն անցանկալի էր հայտարարել նրա հիմնադրած մի քանի կազմակերպություններ:

  • Կիսվել: