հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
G7-ը մտադիր է համաձայնեցնել Ռուսաստանից գազի արտահանման ռիսկերը

G7-ը մտադիր է համաձայնեցնել Ռուսաստանից գազի արտահանման ռիսկերը

«Մեծ յոթնյակն» անհրաժեշտ է համարում համաձայնեցնել գործողությունները ռուսական գազի արտահանման հետ կապված ռիսկերը նվազեցնելու համար: «Իզվեստիա» թերթը փոխանցմամբ՝ տեղեկությունը նշված է G7-ի Կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի հարցերով նախարարների համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է այսօր Ճապոնիայում կայացած հանդիպման արդյունքներով:

«Մենք հաստատում ենք «յոթնյակի» հավատարմությունը մինչև 2050 թվականը հանածո վառելիքի արդյունահանման և արտադրության ողջ շղթայում նետտո-զրոյական արտանետումների հասնելուն», – նշված է հայտարարության մեջ:
 
Բացի այդ, G7-ի երկրների նախարարները հայտարարել են, որ մտադիր են հետևել Ռուսաստանից գազի մատակարարումների հետ կապված իրավիճակին: Ընդ որում, ռուսական գազի արտահանումը նրանք «անկանխատեսելի» են անվանել։
Արևմուտքի երկրները որոշել են նվազեցնել կախվածությունը ռուսական էներգառեսուրսներից հատուկ գործողության ֆոնին, որի մեկնարկի մասին հայտարարվել էր 2022-ի փետրվարի 24-ին: Ի վերջո, այդ ձգտումը լուրջ էներգետիկ ճգնաժամ առաջացրեց եվրոպական տարածաշրջանում։

  • Կիսվել: