չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
G7-ը կողմնակից է Մերձավոր Արեւելքում  «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքին

G7-ը կողմնակից է Մերձավոր Արեւելքում «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքին

Յոթնյակի խմբի (G7) երկրները կարծում են, որ «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքը միակ հնարավոր հիմքն է Մերձավոր Արեւելքում հակամարտության կարգավորման համար։ Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսում ասել է  Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան, որը նախագահում է G7-ի երկրների գործընկերների հանդիպումը։

«Մենք կարծում ենք, որ «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքը հակամարտության կարգավորման միակ հնարավոր ուղին է»,- նշել է նա։ Կամիկավան ընդգծել է, որ Տոկիոյում հանդիպման արդյունքներով G7-ի ներկայացուցիչներին առաջին անգամ հաջողվել է համաձայնեցնել միասնական փաստաթուղթ, որը վերաբերում է Մերձավոր Արեւելքում լարվածության թեժացմանը։

Կամիկավան նաեւ հայտարարել է, որ G7-ը դատապարտում է «ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական գրոհները Իսրայելի վրա, պահանջում է ազատ արձակել բոլոր պատանդներին եւ հանդես է գալիս մարտական գործողություններում հումանիտար դադարի օգտին»։

  • Կիսվել: