երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
G7-ն Իրանին զգուշացրել է պատժամիջոցների մասին՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու դեպքում

G7-ն Իրանին զգուշացրել է պատժամիջոցների մասին՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու դեպքում

Այսօր G7-ի երկրները նախազգուշացրել են, որ նոր հակաիրանական պատժամիջոցներ կկիրառեն, եթե Թեհրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարի, տեղեկացնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով G7-ի հայտարարությանը։

Նշվում է, որ եվրոպացի պաշտոնյաները զգուշացրել են Թեհրանին, որ «այդ քայլն իրենց համար կարմիր գիծ կլինի Իրանի դեմ ավելի լայն պատժամիջոցներ սահմանելու հարցում»:

Փետրվարի վերջին Սպիտակ տան ներկայացւոցիչ Ջոն Քիրբին էլ հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ կլինի պատժամիջոցներ կիրառել, եթե տեղեկություն ստանա Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու մասին։

Աղբյուրը նաև հայտնում է, որ Արևմուտքը դեռևս ապացույցներ չունի, որ Իրանը մտադիր է բալիստիկ հրթիռներ փոխանցել Ռուսաստանին։ Սակայն G7-ը մտահոգություն է հայտնել, որ Իրանը չի բացառում նման տարբերակը։

  • Կիսվել: