երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
G7-ի պաշտոնյաները կանցկացնեն արհեստական բանականության խնդրի կարգավորման վերաբերյալ առաջին հանդիպումը

G7-ի պաշտոնյաները կանցկացնեն արհեստական բանականության խնդրի կարգավորման վերաբերյալ առաջին հանդիպումը

Մեծ յոթնյակի խմբի՝ G7-ի երկրների պաշտոնյաները կհանդիպեն հաջորդ շաբաթ՝ քննարկելու գեներատիվ արհեստական բանականության (AI) գործիքների հետ կապված խնդիրները, ինչպիսին է, օրինակ, ChatGPT-ն։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի ներքին գործերի և կապի նախարար Տակեակի Մացումոտոն, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ G7-ի առաջնորդները անցյալ շաբաթ պայմանավորվել են ստեղծել միջկառավարական ֆորում, որը կոչվում է ՛՛Հիրոսիմայի AI գործընթաց՛՛՝ քննարկելու արագ զարգացող AI գործիքների շուրջ խնդիրները:

՛՛G7-ի կառավարության պաշտոնյաները մայիսի 30-ին կանցկացնեն աշխատանքային մակարդակով AI-ին վերաբերող առաջին հանդիպումն ու կքննարկեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են մտավոր սեփականության պաշտպանությունը, ապատեղեկատվությունը և տեխնոլոգիայի կառավարումը՛՛,-ասել է Ճապոնիայի կապի նախարարը։

  • Կիսվել: