երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
G7-ի երկրները ներդրում կունենան Ուկրաինային շուրջ 50 միլիարդ դոլարի օգնության փաթեթում

G7-ի երկրները ներդրում կունենան Ուկրաինային շուրջ 50 միլիարդ դոլարի օգնության փաթեթում

Յոթի խմբի հանդիպման արդյունքներով Եվրահանձնաժողովի նախագահը հաստատել է, որ G7-ի երկրները ներդրում կունենան Ուկրաինային շուրջ 50 միլիարդ դոլարի օգնության փաթեթում:

Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ այդ գումարը մոբիլիզացվելու է ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից:

«Այս որոշումն ուղերձ է, որ մենք օգնելու ենք Կիևին այնքան, որքան անհրաժեշտ է»,- հավաստիացրել է պաշտոնյան:

Այժմ հստակեցվում են տեխնիկական մանրամասները: Ակնկալվում է, որ աջակցությունը Կիևին կփոխանցվի մինչև այս տարվա վերջ:

  • Կիսվել: