ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
G7-ի առաջնորդները հայտարարել են, որ չեն ճանաչի Ուկրաինայի օկուպացված շրջաններում հանրաքվեների արդյունքները

G7-ի առաջնորդները հայտարարել են, որ չեն ճանաչի Ուկրաինայի օկուպացված շրջաններում հանրաքվեների արդյունքները

«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները հայտարարել են, որ երբեք չեն ճանաչի Ուկրաինայի օկուպացված տարածքներում կեղծ հանրաքվեները և դրանց հնարավոր բռնակցումը Ռուսաստանին, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

«Մենք՝ G7-ի առաջնորդներս, խստորեն դատապարտում ենք կեղծ հանրաքվեները, որոնք Ռուսաստանը փորձում է օգտագործել որպես կեղծ առիթ` փոխելու Ուկրաինայի ինքնիշխան տարածքի կարգավիճակը, որը շարունակում է մնալ ռուսական ագրեսիայի օբյեկտ»,- ասվում է հայտարարության մեջ։

G7-ի ղեկավարները «ռուսական օկուպացիոն իշխանությունների այս գործողությունները» համարում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում:

Ուկրաինայի գրավյալ շրջաններում՝ Դոնեցկի, Լուգանսկի մարզերում, Խերսոնի, Զապորոժիեի շրջանների մի մասում մեկնարկել է հանրաքվե՝ Ռուսաստանին միանալու հարցով։

  • Կիսվել: